Վարդենիսի հիվանդանոցը կլուծարվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Վարդենիսի հիվանդանոց ՓԲԸ-ն կլուծարվի: Ընկերությունը լուծարելու մասին որոշման նախագիծը կառավարությանն է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Ընկերության լուծարման նպատակն է տարածաշրջանի բնակչության ստացիոնար բժշկական օգնության ու սպասարկման աշխատանքները բարելավելը եւ թափուր հաստիքները համալրելը:

ArmLur.am-ը պարզեց, որ տարածաշրջանի բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման հանձնարարումը այսուհետ կկատարի կայազորային հոսպիտալը: Նշենք, որ «Վարդենիսի հիվանդանոց» ՓԲԸ-ն ու ՀՀ ՊՆ Գեղարքունիքի կայազորային հոսպիտալը գործում են մեկ տարածքում: Ի դեպ, ըստ ՊՆ-ի` Վարդենիսի ազգաբնակչության շրջանում բարդ վիրաբուժական դեպքերի գրեթե 30 տոկոսը սպասարկվում է հոսպիտալի կողմից: Հիվանդանոցի ցածր շահութաբերության պատճառով երկար տարիներ որեւէ այլ շինարարական աշխատանքներ չեն իրականացվել: Այժմ հիվանդանոցի շենքը կապիտալ վերանորոգման կարիք ունի:

Հավելենք, որ ՀՀ պաշտպանության եւ առողջապահության նախարարությունները դեռևս անցած տարվա սկզբից քննարկում էին հիվանդանոցը Վարդենիսի կայազորային հոսպիտալին միացնելու ծրագիրը:

Նշենք, նաև, որ քաղաքային հիվանդանոցի եւ կայազորային հոսպիտալի միացման հեռանկարից խիստ մտահոգվել էին հիվանդանոցի աշխատակիցները: Նրանք վստահ էին, որ միացման արդյունքում իրենք գործազուրկ կդառնան:




Լրահոս