Երեկ Կարեն Կարապետյանը մի կերպ է հասել աշխատանքի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` երեկ ընդդիմադիրների կողմից մայրաքաղաքի խոշոր փողոցները փակելու հետեւանքով աշխատանքի հասնել չի հաջողվել նաեւ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին:

Երբ Կարապետյանը Մոնումենտում գտնվող իր առանձնատնից մեքենայով դուրս է եկել, ճանապարհին հայտնվել է փակուղու մեջ, քանի որ, ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող քաղաքացիները երեկ փակել էին մի շարք կենտրոնական փողոցներ:

Հերացի փողոցում բախվելով այս փաստին` վարչապետի պաշտոնակատարն իրեն սպասարկող մեքենայով առաջին համալսարանական հիվանդանոցի բակով մի կերպ կարողացել է ճողոպրել եւ ետ վերդառնալ տուն: Այսպիսով` Կարապետյանին չի հաջողվել հասնել աշխատանքի:

Նյութը տպագրվել է «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս