ՀՅԴ-ն ճարահատյալ է կողմ քվեարկելու Սերժ Սարգսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ խորհրդի շաբաթ օրվա նիստից անմիջապես հետո ՀՅԴ Գերագույն մարմինը շտապեց հայտարարություն տարածել՝ տեղեկացնելով, որ իրենք էլ են սատարում վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածությանը: Երեկ արդեն ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցություններն ԱԺ նախագահին են ներկայացրել վարչապետի իրենց թեկնածուին՝ Սերժ Սարգսյանին:

Նկատենք, սակայն, ՀՅԴ ԳՄ հայտարարության շեշտադրումներն ուշագրավ էին. ավելի ճարահատյալ, դժգույն տեքստ դժվար էր պատկերացնել. ըստ էության ՀՅԴ-ն քաղաքակիրթ եղանակով հասկացրել է, որ կողմ է քվեարկելու Սերժ Սարգսյանի թեկնածությանը, քանի որ ստիպված է. Սահմանադրությամբ վարչապետ առաջադրելու իրավունքը մեծամասնություն ունեցող ուժինն է, եւ որ կոալիցիոն հուշագիրն էլ իրենց պարտադրում է հարգել գործընկեր մեծամասնության որոշումը, ուստի իրենք կվարվեն այդպես: Եւ ՀՅԴ հայտարարության մեջ չկար որեւէ էնտուզիազմ, որեւէ ձոն կամ ներբող ՀՀԿ-ականների համար անփոխարինելի համարվող Սերժ Սարգսյանի հասցեին:

Ավելին` երեկ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ ԱԺ ճեպազրույցներին ասել է, թե մարդիկ թող ընտրակաշառք չվերցնեին, չընտրեին ՀՀԿ-ին, որ այսօր էլ չգային պայքարի: Այլ կերպ ասած` նա անուղղակի, բայց հասկացրել է, որ ՀՀԿ-ն մեծամասնություն է կազմել հենց ընտրակաշառքի շնորհիվ: Միայն թե այսքանից հետո լավ կլիներ, եթե ՀՅԴ-ն խզեր գործընկերային հարաբերությունները ՀՀԿ-ի հետ, այլ ոչ թե հանուն պաշտոնների եւ գումարի` մաս կազմեր այդ իշխանության:




Լրահոս