«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռ 2016թ. ստեղծված խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամը, պարզվում է, ահռելի բեռ է ՀՀ պետական բյուջեի վրա: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս կառույցը կառավարության պահուստային ֆոնդի միջոցներով մարդատար ավտոմեքենա է գնել` 15 մլն դրամ արժեքով: Միայն անցած տարում կառավարությունը խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամին հատկացրել է 144 մլն 31 հազար դրամի դրամաշնորհ: Իսկ 2016-2017 թվականների ընթացքում հիմնադրամի հաշվին մուտքագրվել է 348 մլն 21 հազար դրամ:
Այս ամենը միգուցե հասկանայինք, եթե չլիներ մեկ կարեւոր հանգամանք. ՀՀ ՎՊ-ն ստուգումներ է անցկացրել այս հիմնադրամում եւ լրջագույն չարաշահումներ հայտնաբերել: Օրինակ` պարզվում է` հիմնադրամի հաստիքացուցակում եղել է 12 հաստիք, որից խաղողագործության բնագավառի մասնագետները երեքն են: Հիմնադրամն իր կանոնադրության 23 գործառույթներից 14-ը չի իրականացրել եւ այսպես շարունակ: Ու հիմա իշխանական կուլիսներում քննարկում են այս հիմնադրամը փակելու տարբերակը:
Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: