Փաստաբանների պալատի կողմից ձևավորված առաջին իրավաբանական անվճար օգնություն տրամադրող փաստաբանների խումբը ապրիլի 17-ին և 18-ին իրավական օժանդակություն է ցուցաբերել հիմնականում ոստիկանության տարբեր բաժիններ տարված քաղաքացիներին: Պալատի թեժ գիծը ստացել է բազմաթիվ հեռախոսազանգեր բաժիններում գտնվողների ծնողներից, հարազատներից: Մեծ մասամբ ահազանգում և իրավաբանական աջակցություն էին խնդրում ուսանողների հարազատները:
Փաստաբանների պալատը ներկայացուցիչները նաև կապի մեջ են վարույթ իրականացնող տարբեր մարմիններում մասնագիտական գործունեություն իրականացնող փաստաբանների հետ:
Ապրիլի 18-ի ժամը 14:00-ի դրությամբ փաստաբանների պալատի Փաստաբաններ-բերման ենթարկվածներ կապն ապահովելու պատասխանատու փաստաբան Գևորգ Մկրտչյանը և փաստաբան Վրեժ Խաչիկյանը ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին էին այցելել բաժնում գտնող մի խումբ ուսանողների ընկերների ահազանգով: Նրանց և մյուս փաստաբանների օժանդակությամբ ժամը 17:00-ին բաժնում գտնվող քաղաքացիներից 17-ին ազատ են արձակվել: