ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արկադի Համբարձումյանն ու Հովհաննես Սահակյանը փորձում են բանակցել սպիտակցիների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժամեր շարունակ Սպիտակով անցնող միջպետական ճանապարհը ցուցարարները փակել էին: Երթևեկությունը կաթվածահար էր: Այստեղ էին եկել Հովհաննես Սահակյանն ու Արկադի Համբարձումյանը: Հովհաննես Սահակյանը մեր հարցին` եկե՞լ են սատարելու և միանալու ցուցարարներին, պատասխանեց, որ` ոչ, եկել է բացատրելու իրավիճակը: Ցուցարարները շարունակում էին կագնել բեռնատար մեքենաների առաջ ու վիճաբանել ոստիկանների ու պատգամավորների հետ:

Մինչև այն պահը, երբ հավաքվածներից մեկի առողջական վիճակը կտրուկ վատացավ ու շտապ օգնության կարիք եղավ, նրանք շարունակում էին դիմադրել ոստիկանական պատնեշներին: Որոշ ժամանակ անց ճանապարհը բացվեց, ցուցարարները սկսեցին քայլերթ անցկացնել:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Մարջան Չոբանյան




Լրահոս