Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շարունակում է կարծել, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստները խաղում են «Ռեալում».
«Ես նախկինի պես գտնում եմ, որ «Ռեալն» աշխարհի լավագույն ակումբն է: Լավագույն բոլոր ֆուտբոլիստները հավաքված են այստեղ` Բեյլը, Բենզեման, Ասենսիոն, Լուկաս Վասկեսը… «Ոսկե գնդա՞կ», կարծում եմ, որ դեռ շուտ է խոսել այդ մասին»,- պորտուգալացու խոսքերը մեջբերում է «Marca»-ն: 2017/18 մրցաշրջանում Ռոնալդուն մասնակցել է 27 խաղի` խփելով 26 գոլ: