ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը երեկվանից վերադարձել է աշխատանքի: «Արդեն լավ եմ»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում առողջական վիճակի վերաբերյալ հարցին այսպես պատասխանեց ռեկտորը:
Նա նշեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ այն պայմաններում, երբ ուսանողները ճնշում են գործադրում իր նկատմամբ:
Հիշեցնենք, որ նրա առողջական վիճակը վատացել էր իր հրաժարականի պահանջով «ԵՊՀ ռեստարթ» նախաձեռնության անդամների բողոքի ցույցի ժամանակ: