«Sport.es»-ի հետ հարցազրույցում Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին խոսել է նաև հավաքականում իր ելույթները շարունակելու մասին:
«Հնարավո՞ր է ավարտեմ ելույթներս Արգենտինայի հավաքականում ԱԱ-2018-ից հետո, այո՛, ամեն բան կարող է պատահել: Դա կախված է նրանից, թե ինչպես առաջիկա Մունդիալը կդասավորվի մեզ համար: Մենք տարբեր տեսակետներ ունենք եզրափակիչ դուրս գալու կարևորության վերաբերյալ: Եզրափակիչ հասնելը հեշտ չէ և դա պետք է գնահատել: