Հուլիսի 6-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 6-ին, ժամը 12.30-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Ազգային փոքրամասնությունների իրավունքները՝ նոր Ընտրական օրենսգրքում» թեմայով։

Բանախոսներն են`

Վարդինե Գրիգորյան, ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի անդամ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիթորինգի և զեկուցման համակարգող

Համլետ Սմոյան, «Սինջար» եզդիների ազգային միավորման խորհրդի անդամ

Ռազմիկ Խոսրոև, «Ատուր» ասորիների միության ներկայացուցիչ, դերասան

Իրինա Գասպարյան, Ասորական ֆեդերացիայի նախագահ և Սայիդ Ավդալյան «Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիա»-յի նախագահ

***

Հուլիսի 6-ին՝ ժամը 11:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում Աժ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կխոսի «Ծառուկյան» դաշինքի կողմից առաջարկվող ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ քննարկումների մասին, կանդրադառնա նաև ներքին և արտաքին քաղաքական զարգացումներին։




Լրահոս