ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սարքեք խորհրդարան մտնելը փաբ մտնելուն համարժեք բան». քաղաքական գործիչներից շատերը դեմ են ընտրական շեմի նվազմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկման ժամանակ ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը ներկայացրեց առաջարկ, որով ցանկանում են մեկ տոկոսով նվազեցնել անցողիկ շեմը, այսինքն՝ 4 տոկոս դառնա կուսակցությունների համար, վեց տոկոս դաշինքների: Այս առաջարկի շուրջ քննարկման մասնակիցների կարծիքները կիսվեցին:

Նախ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ մենք խորհրդարանական կառավարման համակարգ ունենք և որքանով է նպատակահարմար շեմը նվազեցնել: Ի պատասխան` Նազարյանը նշեց, թե չի կարծում, որ այնքան են իջեցնում շեմը, որ խնդրի առջև կանգնեն:

ՀՀԿ-ն ներկայացնող Դավիթ Հարությունյանը նշեց, թե իմաստ չունի շեմը փոխելը, քանի ու ֆրագմենտացիա անելու կարիք չկա: «Մենք այս ձև նպաստում ենք պուճուրիկ խմբակցությունների ձևավորմանը խորհրդարանում: Մենք պետք է ձևավորենք պատշաճ խորհրդարան: Զուտ շեմը նվազեցնելը վաղաժամ է, մենք պետք է հասկանանք, թե որն է նպատակը: Խորհրդարանական երկրներում հակառակն են անում՝ բարձրացնում են շեմը», – նշեց նա:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը համակարծիք չէր Հարությունյանի հետ: Նա նշեց, թե քանակով չէ որոշվում, այլ որակով և օրինակ բերեց այն, որ 7 տոկոս հավաքած ուժը կարողացավ հեղզփոխություն անել:

ՀՅԴ խմբակցությունում տարբեր տեսակետներ էին: Արմեն Ռուստամյանը նշեց, թե շեմը իջեցնելը շատ կարևոր խնդիր է լուծում, որ չփոշիացվեն ձայները: «Սա ավելի ժողովրդավարական է, նվազագույն շեմը կարող ենք երեքը համարելը», – նշեց նա: Իսկ ահա նույն խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը նշեց, թե չպետք է ինքնախաբեությամբ զբաղվել: «Շեմը իջեցնել բարձրացնելով մենք իրենից որևէ բան չներկայացնող ուժերին հնարավորություն ենք տալիս մտնել խորհրդարան, բայց դրանից չեն կայանում այդ ուժերը: Սարքեք խորհրդարան մտնելը փաբ մտնելուն համարժեք բան», – նկատեց նա::

Իսկ ՀՀԿ-ից Արփինե Հովհաննիսյանն էլ առաջարկեց նայել, թե ինչ է ասում միջազգային փորձը: «Բարձր շեմը պետք է նրա համար, որ քաղաքական ուժերը կայանան»,- նշեց նա:

Ի վերջո, որոշվեց այս հարցը լրացուցիչ ևս քննարկել:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս