Քանի արտակարգ դեպք է տեղի ունեցել անցած շաբաթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հուլիսի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 780 դեպք, որից 507-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 192 կենցաղային կանչ, 409 հրդեհ, 69 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 7 և տուժել 89 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 10 քաղաքացի: Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 5 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 11 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 5 տրանսպորտային միջոց:

Գրանցվել է օձերի հայտնաբերման 36 դեպք: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 7 դեպք, որի հետևանքով տուժել է 10 քաղաքացի:




Լրահոս