Արարատ Միրզոյանի և կառավարության դեմ արշավը խորը արմատներ ունի. ինչ կապ ունի քաղաքագետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի եւ, ընդհանրապես, կառավարության դեմ արշավը խորը արմատներ ունի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վերջերս ամերիկյան հարցերով փորձագետ Արեգ Գալստյանը հանդիպել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին: Գալստյանը նախարարից խնդրել է իրեն տալ արտահաստիքային խորհրդականի պաշտոն, սակայն մերժում է ստացել: Միեւնույն ժամանակ արդեն Մնացականյանը նրան առաջարկել է համագործակցել հետագայում, սակայն ոչ պաշտոնի գնով: Եվ կարելի է ենթադրել, որ Գալստյանը շատ ծանր է տարել` որոշելով վրեժ լուծել ՀՀ նոր իշխանություններից, իսկական արշավ սկսելով կառավարության դեմ: Իսկ Արարատ Միրզոյանի ԱՄՆ այցն էլ դարձել է ամենալավ առիթը նման քայլի գնալու համար: Իսկ նրան այս հարցում օգնում են նախկին իշխանության որոշ ներկայացուցիչներ, որոնք մեծ փորձ ունեն կեղծ տեղեկատվություն մատուցելու եւ սոցիալական ցանցերում արշավ կազմակերպելու մեջ:

«Ժողովուրդ» օրաթեթը փորձեց մեկնաբանություն ստանալ հենց Գալստյանից: «Ես հանդիպումներ եմ ունեցել տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Սակայն դրանցից ոչ մեկի ժամանակ պաշտոնների հարց չի քննարկվել, եւ միակ մարդը, ով ինձ պաշտոն է առաջարկել, եղել է ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ մշտական խորհրդականի պաշտոն: Սակայն ես չեմ ընդունել առաջարկը»:




Լրահոս