Փոթիի (Արեւմտյան Վրաստան) բնակիչները հավաքվել են քաղաքապետարանի մոտ՝ իրենց օգնություն ցույց տալու եւ այն վնասը փոխհատուցելու պահանջով, որն առաջացել է տեղատարափ անձրեւի հետեւանքով: Այդ մասին հաղորդել է Imedi հեռուստաընկերությունը:
Սաստիկ տեղատարափը Փոթիում մոլեգնել է նախօրյակին, ջրով են լցվել շենքերի առաջին հակերը եւ քաղաքի մի քանի փողոցներ: Տասնյակ ընտանիքներ մնացել են առանց կենցաղային տեխնիկայի եւ կահույքի: Քաղաքի բնակիչները տեղական իշխանություններին մեղադրում են անգործության մեջ՝ նշելով, որ իրենք նման վիճակում են հայտնվում յուրաքանչյուր տեղատարափի ժամանակ:
«Ջրհոս առուները մաքրված չեն, գեներատոր չկա: Յուրաքանչուր անձրեւից հետո մենք ահա այս վիճակում ենք: Դա դժոխային գիշեր էր: Սոսկալի էր, կարծում էինք, նույն բանը կլինի, ինչ որ Թբիլիսիում (2015 թվականի հեղեղումը)»,- ասել է Փոթիի բնակչուհիներից մեկը:
Քաղաքապետարանում հայտարարել են, որ արդեն ստեղված է հատուկ հանձնախումբ, որը կսկսի հաշվարկել վնասը: