Նախկին իշխանությունները կսսկվեն. պետք է որ սրանից հետո Ռոբերտ Քոչարյանն էլ սթափվի. Արամ Մանուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ես շատ ուրախ եմ այս ընտրությունների ընթացքով և արդյունքով: Ես մասնակցեցի ընտրությանը և վստահեցնում եմ` նման ոգևորություն վաղուց չէի տեսել: Խոսելով Երևանի ավագանու ընտրությունների մասին` նման գնահատական տվեց ՀԱԿ խմբակության փոխնախագահ Արամ Մանուկյանը:

«Շատ տարիներ առաջ ժողովրդավարությունը գողացան ժողովրդից, իսկ հիմա դա վերադարձվեց: Կարող եմ ասել, որ ժողովրդական ալիքը քվե դարձավ, ժողովրդական ոգևորությունը դարձավ մանդատ, ինչը երկար տարիներ չէր եղել: Սա ոգևորության լավ բազա է, որի վրա կարելի է շարունակել:

Կարևորն այն է, որ նախկին իշխանությունները կսսկվեն, կտեսնեն, որ իրենց հաթաթաները, վախեցնելը, իբր ժողովրդավարությունից խոսելը փուչ բաներ են: Պետք է որ սրանից հետո Ռոբերտ Քոչարյանն էլ սթափվի ու էլ չհամարձակվի իրավունքից ու ժողովրդավարությունից խոսել: Ամենակարևորն այն է, որ ժողովուրդը իսկապես զգաց, որ ինքը կարող է ինչ-որ բան անել: Սա ժողովրդավարության հիմքն է: Սա հարված էր նախկին ռեժիմին»,- ասաց Ա. Մանուկյանը:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունները ավարտվեցին Իմ քայլը դաշինքի բացարձակ հաղթանակով` 81 տոկոսից ավելի:




Լրահոս