Հայաստանում հացի արտադրության ծավալները շարունակում են նվազել: «Ժողովուրդ» օրաթերթը վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին արտադրվել է 178 հազար տոննա հաց, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի` 182 հազար 400 տոննայի դիմաց: Այսպես, պաշտոնապես մեր հանրապետությունում հացի արտադրության ոլորտում գրանցվել է 2.4 տոկոսի նվազում:
Ակնհայտ է, որ այս անկումը պայմանավորված է մշտական բնակչության թվաքանակի նվազմամբ: Չէ՞ որ որքան նվազում է բնակչությունը, այնքան նվազում են առաջին անհրաժեշտության սննդատեսակի սպառման, դրա հետեւանքով արտադրության ծավալները: