Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան այցի ժամկետների մասին` նշելով, որ դեռևս հայտնի չէ, երբ Հայաստան կգա:
Նիկոլ Փաշինյանի խոսքով` ճիշտ կլինի, որ Պուտինը Երևան այցելի հաջորդ տարվա սկզբին:
«Նախապես պայմանավորվածությունը եղել է, որ կա՛մ այս տարվա վերջ, կա՛մ մյուս տարվա սկիզբ: Ես կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ մյուս տարվա սկիզբ լինի այցը, որպեսզի մենք փաստաթղթային որոշակի բազա ունենանք, որպեսզի այդ ընթացքում ստորագրվի: Եվ ես հույս ունեմ, որ այս ընթացքում մենք պայմանագրային շատ լուրջ փաթեթ կունենանք»,- ասաց վարչապետը: