Աշխարհի երկրորդ ռակետ Սիմոնա Հալեպը հայտարարել է իր եւ բելգիացի մարզիչ Թիերի վան Կլեմպուտի հետ համագործակցության դադարեցման մասին:
Կողմերը համագործակցել են միայն Դոհայի մրցաշարի ժամանակ, որն ավարտվել է փետրվարի 16-ին:
«Մենք աշխատեցինք մեկ շաբաթ և վերջ: Որոշել ենք դադարեցնել համագորածկցությունը, քանի որ չկարողացանք միասին աշխատել»,Հալեպի խոսքը մեջբերում է WTA-ի պաշտոնական կայքը: