![](https://armlur.am/wp-content/uploads/2019/01/ԲԴԽ-խորհրդանիշ.jpg)
Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ադրինե Ղուկասյանը հայց է ներկայացրել դատարան` ընդդեմ Բարձրագույն դատական խորհրդի:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դատավոր Ղուկասյանը պահանջում է ստիպել ԲԴԽ-ին բարենպաստ վարչական ակտ ընդունել, այն է` Ադրինե Ղուկասյանի թեկնածությունն առաջարկել հանրապետության նախագահին` Արարատի եւ Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակելու համար: Մեզ հայտնի դարձավ, որ նրան ցանկանում են տեղափոխել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, սակայն նա չի համաձայնում եւ դիմել է այդ քայլին: