ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանին կառավարությունն արտոնություն կտա։ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նախկին պատգամավորը դիմել է կառավարությանը և հայտ ներկայացրել՝ ներմուծվող տեխնոլոգիական սարքերի, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի համար ներմուծման մաքսատուրքից ազատելու համար։
Հնարավոր է Կառավարությունն այսօրվա նիստում բավարարի ընկերության ներկայացրած հայտը և արտոնություն տա։ «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են ընկերության արտադրանքը արտահանելու նպատակով։ Ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։
Նշենք, որ Աշոտ Արսենյանը նախորդ տարի լքեց ՀՀԿ-ն։
Ս.Հ.