ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները մայիս ամսին բավականին ակտիվ են եղել։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ միայն մայիս ամսին հանձնաժողովը երեք նիստ է անցկացրել, եւ ընդգրկված պատգամավորներն էլ պարտաճանաչ են գտնվել։ Բոլոր պատգամավորները մասնակցել են երեք նիստերին էլ, եւ միայն իշխող խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն է մեկ անգամ բացակայել մեկ նիստից հարգելի պատճառով։ Հետաքրքիր է նաեւ ԱԺ պաշտոնական կայքում տեղադրված տեղեկանքը. այնտեղ պատգամավոր Արսեն Միխայլովի անունը երկու անգամ է նշված: Փոխարենը տեղեկացանք, որ նշված չէ ԲՀԿ-ական Ջանիբեկ Հայրապետյանի անունը։