Ինչ ճակատագիր է սպասվում ԲԴԽ-ին. հրաժարականների հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարձրագույն դատական խորհրդում հրաժարականի դիմումների շարքը շարունակվում է: Երեկ հրաժարականի դիմում ներկայացրեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ, Սնանկության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանը: Այսքանով, սակայն, դիմումների շարքը չի դադարի:

Ինչպես հայտնի է, մայսի 24-ին ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարական տվեց, որիցհետո`հունիսի 7-ին, պաշտոնից ազատման դիմում ներկայացրեց Գեւորգ Դանիելյանը: Սակայն այսքանով դիմումների շարքը չի դադարում: Երեկ հրաժարական տվեց Արմեն Խաչատրյանը: Մեզ հասած լուրերի համաձայն` չի բացառվում, որ առաջիկայում հրաժարական տան ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը եւ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը: Ըստ դատական համակարգում տարածված լուրերի` հրաժարականների շարքը պայմանավորված է նրանով, որ Գագիկ Հարությունյանի հրաժարականից հետո ԲԴԽ անդամների հարաբերությունները լարվել են:Ասել է թե` տան տիրոջ գնալուց հետո մեկը մյուսինչեն ենթարկվում:

«Ժողովուրդ» օրաթերթը Արմեն Խաչատրյանի հրաժարականի եւ առաջիկայում սպասվող հնարավոր հրաժարականների մասին զրուցեց ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանի հետ :

-Պարո՛ն Չիչոյան, ի՞նչ է կատարվում Բարձրագույն դատական խորհրդում. արդեն երրորդ անձն է հրաժարական տալիս: Արմեն Խաչատրյանն էլ հրաժարական տվեց:

-Ես ինքս չեմ զրուցել իրհետ, ամեն մեկն իր անձնական կարծիքն ունի,իրենք են որոշում` շարունակեն աշխատեն, թե ոչ:

-Արմեն Խաչատրյանը չցանկացավ աշխատել Ձեզ հետ:

-Մենք լավ գործընկերներ ենք եւ բարիդրացիական աշխատում ենք եւ նման խնդիր չենք ունեցել, որ իմ փոխարինելու ժամանակ, որ դա պատճառ հանդիսանա հրաժարականի:

-Դատական համակարգում տարածված լուրերի համաձայն`ԲԴԽ անդամների միջեւկռիվ է ընկել: Հայկ Հովհաննիսյանից բոլորն են դժգոհում` դատավորներից սկսած, ԲԴԽ անդամներից վերջացրած,ու հրաժարականներ են մեկըմյուսիհետեւից տալիս:

-Չկա նման խնդիր, ես կարդացի Ձեր հոդվածը՝ կապված Հայկ Հովհաննիսյանի հետ, նման խնդիր չի եղել եւ ոչ էլ որեւէ անդամի հետ: Շատ համերաշխ մթնոլորտ է, հրաժարականների դիմումները մթնոլորտի հետ կապ չունեն, դա մարդկանց անձնական խնդիրն է աշխատեն, թե չշարունակեն աշխատեն:

Սնանկության դատարանը դատական համակարգը համարում է ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից ընտրված ցանկալի դատավորների դատարան, եւ տեսակետ կա, որ հաշվի առնելով, որ Գագիկ Հարությունյանը գնացել է, Արմեն Խաչատրյանը այդ պատճառով է դիմում գրել:

-Չի կարելի է այդպես ասել, բայց կարծում եմ, որ այդ հարցը պետք է տաք Արմեն Խաչատրյանին, բայց եթե իմ անձնական կարծիքն եք հարցնում, չեմ կարծում, որ նման խնդիր կար:

-Իսկ Խաչատրյանը չի՞ կիսվել Ձեզ հետ`ինչուորոշեց նման բան անել:

-Չէ՛, չի կիսվել ինձ հետ, ընդամենը դիմումը թողել է գրասենյակում եւ հեռացել է:

– Ասում են` հաջորդը Դուք եք:

-Այս պահին չունեմ նպատակ հրաժարականի դիմում տալու, հետագայում չեմ կարող պատասխանել` կունենամ, թե ոչ:

-Իսկ Արմեն Բեկթաշյանի հրաժարականի մասին տեղեկություն ունե՞ք:

-Տեղեկություն չունեմ, այսօր Արմեն Բեկթաշյանը չի ներկայացել ԲԴԽ, միգուցե Երեւան քաղաքի ընդհանուր իավասության դատարանում նիստերունի, դրա համար չի եկել այստեղ:

-Պետք է գար ու չի՞ եկել:

-Չէ, չունեինք ծրագիր, մեզ մոտ երկուշաբթի ու հինգշաբթի օրերն է հիմնականում նիստերը լինում, մնացած օրերը աշխատանքային են: Դուք գիտեք, ԲԴԽ-ում դատավոր անդամները 25 տոկոս գործ են քննում այնտեղ, իսկ 75 տոկոսը այստեղ է:

-Ի՞նչ է լինելու ԲԴԽ-ի ճակատագիրը, եթե այսպես հերթով բոլորը գրեն ու գնան:

-Լավ է լինելու:

-Իսկ իրավիճակը այլ բան է ասում:

-Լավ է լինելու:

Քնար Մանուկյան




Լրահոս