Ծխախոտ արտադրող Ֆիլիպ Մորրիսը և ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակները նպատակաուղղված են վերացնելու աղքատությունն իր բոլոր ձևերով ու դրսևորումներով: Այս նպատակները բացառիկ են այնքանով, որ բոլոր երկրներին՝ այդ թվում հարուստ, աղքատ և միջին եկամուտ ունեցող երկրներ, կոչ են անում մարդկության բարգավաճմանն ու մոլորակի պաշտպանությանն ուղղված ռազմավարություն կիրառել։

Մի շարք ընկերություններ որդեգրել են այս նպատակներին հետևելու քաղաքականություն։ Դրանց շարքում է, օրինակ, Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ ընկերությունը, որ արդեն ավելի քան 20 տարի աշխատում է սիգարետի համեմատ ավելի քիչ վնասակար այլընտրանքներ ստեղծելու ուղղությամբ: Ընկերության բիզնես ռազմավարության հիմքում ընկած է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների հնարավորինս շատ կետերի իրականացմանը նպաստելու ձգտումը:

ՄԱԿ-ի ԿԶՆ 8-րդ կետ`Պատշաճ աշխատանք և տնտեսական զարգացում։ Ընկերությունն ապահովում է բոլոր աշխատակիցների համար պատշաճ աշխատանքային պայմաններ և բոլոր մատակարարներից ակնկալում է նույնը՝ ի օգուտ բիզնեսի համաշխարհայինօղակում ներգրավված ավելի քան մեկ միլիոն անհատների:

ԿԶՆ 12` Պատասխանատու սպառում և արտադրություն: Ֆիլիպ Մորրիսըբարելավում է պրոդուկտների բացասական ազդեցությունը կյանքի որակի վրա՝ թութունի աճեցման հետևանքով շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցումից մինչև արդյունավետ,ցածր ածխածնային արտադրություն, աղտոտման կանխարգելում և վերամշակման ծրագրեր:

ԿԶՆ 13` Կլիմայի պահպանմանն ուղղված քայլեր: Ֆիլիպ Մորրիսի էներգաարդյունավետության ծրագրերը և գործողությունները թութունի մատակարարման ցանցում փոփոխությունների իրականացման ուղղությամբ նպաստում են կլիմայի փոփոխության ռիսկի մեղմացմանը:

ԿԶՆ 14` Ստորջրյա կյանքի պաշտպանություն: Շրջակա միջավայրի պաշտպանության վերաբերյալ քաղաքականությունն ուղղորդում է ընկերության մոտեցումը թափոնների և ջրի վերաբերյալ՝ համոզվելու համար, որ առաջացող արտանետումները համապատասխանում են տվյալ երկրի իրավական նորմերի չափանիշներին, կամ ավելի լավ արդյունք են ապահովում:

ԿԶՆ 15` Կյանքը ցամաքում: Ֆիլիպ Մորրիսը միտված է պաշտպանելու բուսական և կենդանական աշխարհը՝ հատկապես՝ իր գործունեության, մասնավորապես թութունի տերևների մատակարարման և թղթային փաթեթավորման հետևանքով տուժող անտառային տարածքները:

Ֆիլիպ Մորրիսի նպատակն է նվազեցնել սիգարետի օգտագործման բացասական ազդեցությունը հասարակական առողջապահության վրա: Այս ամենն իրականացվում է հետազոտական և զարգացման զրագրերին զուգընթաց՝ բացահայտորեն ներկայացնելով բոլոր արդյունքները:

Բազմաթիվ փորձագետներ և համակարգող մարմիններ, ինչպիսիք են ԱՄՆ-ի Սննդի և դեղորայքի վարչությունը(US FDA), համաձայն են, որ ծխելու պատճառով առաջացող հիվանդությունների առաջնային պատճառը ոչ թե նիկոտինն է, այլ ծուխը, այլ կերպ ասած՝ այրման հետևանքով առաջացող վնասակար նյութերի ներշնչումը մարդու կողմից:

Ծխելը լրջագույն հիվանդություններ է առաջացնում: Սիգարետն ավելի անվտանգ այլընտրնքներով փոխարինելով՝ ընկերությունը կարող է զգալիորեն նվազեցնել արտադրվող պրոդուկտների բացասական ազդեցությունն անհատների և հասարակության վրա:
Ավելի քիչ վնասակար նորարարական արտադրանք մշակելուց բացի՝ Ֆիլիպ Մորրիսը նաև նպաստում է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրագործմանը՝ լավագույն փորձի կիրառման, թափանցիկ աշխատանքի, աշխատակիցների համար պատշաճ աշխատանքային պայմաններ ստեղծելու, արտադրության մեջ բարձր ստանդարտներ կիրառելու շնորհիվ։

Ծխելն արդեն արմատավորված ավանդույթի է նման, և անցումն այլընտրանքների ժամանակ է պահանջում: Ֆիլիպ Մորրիսի նպատակն է հասնել նրան, որ մինչև 2025թ. առնվազն 40մլն մարդ, ովքեր այլապես կշարունակեին ծխել, կարողանան անցում կատարել անծուխ այլընտրանքների՝ արդյունք, որը գրեթե չորս անգամ գերազանցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության նպատակային ցուցանիշը:




Լրահոս