ՖՈՏՈ. Վայոց ձորում 15-ամյա տղան Արփա գետից դուրս է բերել ընկերոջը, որից հետո ինքն է ջրահեղձ եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչութունում շարունակվում է Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի բնակիչ, 15-ամյա Ալեն Սարգսյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքնննությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս տարվա հունիսի 1-ին ժամը 15:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատից ոստիկանության Վայքի բաժին ահազանգ էր ստացվել, որ «Հարունի կամուրջ» կոչվող տարածքում երեխա է ընկել գետը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործի շրջանակում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Ա. Սարգսյանը Արփա գետի «Գալամյակ» կոչվող տարածքում լողանալու նպատակով մտել է գետը, լողացել գետի արագընթաց և վարար հատվածով, որտեղից էլ ջրի հոսանքը պտտել է նրան և քշել դեպի ներքև: Իրականացնած որոնողական աշխատանքների արդյունքում նույն օրը, ժամը 18:30-ի սահմաններում «Հարունի կամուրջ»-ին հարակից տարածքում Վայք քաղաքի բնակիչ Ստեփան Սարգսյանի կողմից Արփա գետում հայտնաբերվել է Ա. Սարգսյանի դին՝ բերանքսիվայր ջրի մեջ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել և հիմնավորվել է նաև, որ Ա. Սարգսյանը, ով սովորել և ավարտել է Վայքի հիմնական դպրոցի 9-րդ դասարանը, դեպքից 1 օր առաջ որոշել են, որպեսզի իր ընկերներով հունիսի 1-ին լողալու նպատակով գան Արփա գետի «Գալամյակ» կոչվող տարածք: Արդեն հունիսի 1-ին, ժամը 15:00-ի սահմաններում անչափահաս Ն. Մ.-ն և Ա. Սարգսյանը Վայքի հրապարակից տաքսի ավտոմեքենայով մեկնել են նշված տարածք, ճանապարահին վերցնելով ընկերներին՝ Հ. Հ-ին Պ. Ն-ին և Ա. Գ.-ին:

Շարունակությունը՝ այստեղ




Լրահոս