Վայք-Ջերմուկ ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«911» ծառայությանը հուլիսի 17-ին՝ ժամը 09:20-ին, ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի «Չարքյանդ» կոչվող ոլորանների մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում, առկա է ավելի մեծ քարերի ընկնելու վտանգ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Վայք-Ջերմուկ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (2 քար՝ 0,1 խմ). քարերն ընկել են ոչ երթևեկելի հատված. առկա է քարաթափման վտանգ: Փրկարարները սահմանազատել են տարածքը:




Լրահոս