Ինքնաթիռը «Շիրակ» օդանավակայանում վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն. օդանավում եղել է 173 ուղևոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել.

Սույն թվականի օգոստոսի 19-ին, ժամը 21։04-ի սահմաններում «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը Գյումրու «Շիրակ» օդանավակայանում վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն, ինչի հետևանքով պոչամասը վնասվել է ։ Օդանավում եղել են 173 ուղևոր։ Միջադեպի արդյունքում տուժածներ չկան։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ստեղծվելու է հանձնաժողով։ Հետագա թռիչքը կիրականացվի «Պոբեդա» ավիաընկերության պահուստային ինքանթիռով։




Լրահոս