TotoGaming ընկերությունը հայտարարում է իր նոր սպորտային հավելվածի՝ TotoSport-ի մեկնարկի մասին։
Հաշվի առնելով հաճախորդների նախասիրություններն ու խաղային ինդուստրիայի միտումները՝ TotoGaming-ը ստեղծել է բազմաֆունկցիոնալ հարթակ, որը լավագույնս համատեղում է խաղադրույքներ կատարելու հարմարավետ ինտերֆեյսը և մարզական տվյալների ահռելի բազան:
Նոր հավելվածի մեկնարկի կապակցությամբ ընկերությունը պատրաստել է նաև հաճելի անակնկալ օգտատերերին։ Օգոստոսի 15–ից հոկտեմբերի 15–ն ընկած ժամանակահատվածում TotoSport հավելվածով ամեն օր գրանցված 300 շահում կրկնապատկվելու է։
Հավելվածն ունի բազմաթիվ առավելություններ, մասնավորապես՝
• Գերարագ ելքագրում գործառույթը, որը հնարավորություն կտա մեկ հպումով ելքագրել գումարը բանկային քարտին,
• Չեք Ռեդակտ գործառույթը, որի միջոցով հնարավոր է ավելացնել և փոփոխել կատարված խաղադրույքը
• Live TV՝ 65,000 ուղիղ հեռարձակում և հնարավորություն դիտելու միաժամանակ 3 խաղ 1 էկրանին,
• «Ստրախովկա» գործառույթը, որը տալիս է հաղթելու հնարավորություն՝ անկախ խաղի ելքից։
TotoSport-ն աչքի է ընկնում նաև տպավորիչ վիճակագրությամբ։ Մարզասերները հնարավորություն կունենան հետևելու տարեկան ավելի քան 500,000 սպորտային իրադարձության և 7,500-ից ավել մրցաշարի ու առաջնության։
«TotoSport հավելվածը ստեղծելիս մենք առաջնորդվել ենք մեզ համար ամենակարևոր սկզբունքով, այն է՝ չխնայել ոչինչ ապահովելու համար հաճախորդի հարմարավետությունը։ Եվ ես ավելի քան վստահ եմ, որ մեզ դա հաջողվել է»,- նշել է TotoGaming ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Վիկտորիա Օհանջանյանը։
TotoGaming ընկերությունը զբաղեցնում է առաջատար դիրքեր խաղային ոլորտի հայաստանյան շուկայում։ Ընկերությունը մշտապես փորձում է մշակել և կիրառել ամենաժամանակակից լուծումները՝ յուրաքանչյուր անգամ հաստատելով իր հաճախորդամետ մոտեցումը։