
Այսօր` սեպտեմբերի 14-ին, մեկնարկեց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրը: Տուրի մեկնարկային խաղում «Լոռին» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով կարողացավ հաղթել «Երեւանին»: Խաղի միակ գոլը 90+4 րոպեին հեղինակեց Ավագյանը:
Այս հաղթանակից հետո «Լոռին» վաստակեց 10 միավոր եւ տեղափոխվեց 3-րդ հորիզոնական: «Երեւանը» 0 միավորով եզրափակում է Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը:
Էդմոն Մարտիրոսյան