ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կազինոներում» գումարները վատնելու շարունակությունը. ի՞նչ բացահայտումներ կլինեն «Հայաստան» համահայկական հիմնադրամում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստան» համահայկական հիմնադրամը դարձյալ հայտնվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի ուշադրության կենտրոնում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը որոշել է վերսկսել «Հայաստան» համահայկական հիմնադրամում կասեցված ստուգումը:

Իսկ պալատը կասեցրել էր ստուգումները, քանի որ հաշվեքննությանն առնչվող փաստաթղթերը հետաքննության, նախաքննության մարմինների կամ դատարանի որոշման հիման վրա առգրավված են եղել: Ասել է թե` Հաշվեքննիչ պալատը կրկին ստուգումներ կիրականացնի հիմնադրամում:

Տեղեկացնենք, որ Հաշվեքննիչ պալատը 2018 թվականին ստուգումներ էր իրականացրել հիմնադրամում, եւ ստուգման ընթացքում առերեւույթ հանցագործության հատկանիշներ պարունակող արարքների վերաբերյալ նյութերն արդեն այս տարի ուղարկել էին ՀՀ գլխավոր դատախազություն: Ի դեպ, նշենք, որ անցած տարի յուրացումներ կատարելու, ինչպես նաեւ հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու կասկածանքով բերման էր ենթարկվել հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը:




Լրահոս