Պուտինը կուղարկի վարչապետի՞ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Եվ չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը երեկ ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարել է, թե իրենք սպասում են ՌԴ նախագահին, սակայն ռուսական կողմը եւս չի շտապում հաստատել կամ հերքել Պուտինի՝ Հայաստան գալու փաստը:

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 1-ին Երեւանում կանցկացվի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) բարձրագույն խորհրդի նիստը: Այդ նիստին ԵԱՏՄ անդամ պետությունները մշտապես մասնակցում են պետությունների ղեկավարների մակարդակով, եւ դեռեւս այս տարվա մայիսին տեղի ունեցած ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այդ օրվա նիստին, ի թիվս այլ պետությունների ղեկավարների, կմասնակցի նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ընդ որում, նկատենք, որ թավշյա հեղափոխությունից եւ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ դառնալուց հետո սա կլինի Վլադիմիր Պուտինի առաջին այցը Հայաստան: Սակայն մինչեւ այժմ այդ առնչությամբ դեռեւս հստակություն չկա, եւ ավելին`նշվում է, որ նա կարող է չգալ Հայաստան. ասվում է, թե գալու դեպքում էլ ցանկություն է հայտնել այցելել Քրեակատարողական հիմնարկներ` նպատակ ունենալով նաեւ հանդիպել «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Եվ չնայած ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստերին ընդունված է մասնակցել երկրների ղեկավարների մակարդակով, սակայն չի բացառվում, որ Պուտինի փոխարեն այլ ներկայացուցիչ մասնակցի:

Օրինակ` ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե այս պահի դրությամբ շատ հավանական է, որ նա իր փոխարեն Հայաստան ուղարկի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին: Ըստ քաղաքագետի` Պուտինն այդպես վարվելու համար պատճառներ ունի:

-Պարո՛ն Կոլերով, այս պահի դրությամբ ի՞նչտեղեկություններ են առկա. ի վերջո, Վլադիմիր Պուտինը կգա՞ Հայաստան, թե՞ոչ:

-Այս պահի դրությամբ, հավանականությունը, որ Վլադիմիր Պուտինըիր փոխարեն կուղարկի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին, առկա է եւ բավականին մեծ է:

-Իսկ ինչո՞ւ եք կարծում, որ նա կգերադասի չգալ:

-Քանի որվերջին ժամանակներս Նիկոլ Փաշինյանի կողմից եղան քայլեր, եւ դրանից հետո հարցը մեկն է՝ Մոսկվայից ինչպիսի ռեակցիա կլինի` ի պատասխան ՆիկոլՓաշինյանի այդ քայլրերի: Կա երկու տարբերակ. առաջինը` Մոսկվան կպատասխանի այդ քայլերին, կամ երկրորդ տարբերակը՝ Մոսկվան չի պատասխանի, բայց հետեւանքները կարող են այլ լինել՝ ո՛չ հրապարակային, ո՛չ պաշտոնական: Այսինքն, օրինակ ինչպես է ընտանիքում լինում. եթե ամուսինները վիճում են, նշանակում է`սիրում են, իսկ եթե չենվիճում, ուրեմնսերն անցել է: Եթե հրապարակային պատասխան եղավ, ուրեմն ամեն ինչ նորմալ է, եթե ոչ, ապա խնդիրներն ավելի խորն են:

-Բայց վերջին շրջանում ի՞նչը կարող էր պատճառ դառնալ Մոսկվայի կողմից վերաբերմունքի փոփոխության:

-Գլխավոր սխալ քայլը Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ Սահմանադրական դատարանի վճիռը չընդունելն ու անտեսելն էր: Մյուս քայլը վերաբերում է Հայաստանի կողմից սպառազինության շուկա դուրս գալու վերաբերյալ հայտարարություններին: Դա նշանակում է, որ դուք Ռուսաստանից սպառազինություն եք ստանում, ապա ցանկանում եք դրա հետ մտնել սպառազինությունների շուկա:

-Այսինքն, այս պահին, ամեն դեպքում,որեւէ բան հստակ չէ՞ Պուտինի այցի մասին:

-Ոչ, այս պահին ոչինչ հստակ չէ: Մենք էլ ենք սպասում վերջնական որոշման:

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս