Այսօր Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի երեւանյան նիստում անդամ երկրները մասնակցում են առաջին դեմքի մակարդակով. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաեւ, Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկով: Գագաթնաժողովին կմասնակցի նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
ԵԱՏՄ խորհրդի ընդլայնված կազմով նիստին, ի դեպ, որպես հրավիրյալ մասնակցում են նաեւ Իրանի նախագահ Հասան Ռոհանին ու Սինգապուրի վարչապետ Լի ՍյենԼուն, իսկդիտորդի կարգավիճակով ներկա է նաեւ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը:Իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Ռուդի Ջուլիանին, հիշեցնենք, չեղարկել է իր երեւանյան այցը` The Washington Post-ին պարզաբանելով.
«Չգիտեի, որ Պուտինը ներկա է գտնվելու: Այնինչ տեղեկություններ կան նաեւ, որ նա հայտնվել է Թրամփի իմպիչմենտի պահանջի սկանդալիկենտրոնում եվ, ահա, այդ պատճառով է, որ նրա օրակարգը փոփոխվել է»:
Ինչեւէ, ընդամենը օրեր առաջ, երբ դեռ հաստատված չէր ՌԴ նախագահի՝ Հայաստան ժամանումը, լրատվամիջոցները հաղորդում էին ԵԱՏՄ գագաթնաժողովի՝ Մոսկվա տեղափոխության հնարավորության մասին այնպես, ինչպես եղավ անցած տարի ՀԱՊԿ նիստի տեղափոխությունը ՌԴ մայրաքաղաք ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի մեղադրանքի առաջադրման օրերին:
«Ժողովուրդ» օրաթերթն արդեն տեցեկացրել է, որ Պուտինը Երեւանում կլինի ժամը 13:00-ին,ուհենց այդ ժամին էլ նախատեսված է գագաթնաժողովի մեկնարկը Բաղրամյան 26-ում` նախագահական նստավայրում:
Նիստը լուսաբանող լրագրողներին, սակայն, առավոտյան ժամը 10-ին ԱԳՆ-ից կուղեկցեն նախագահական: Թեեւ նախագահ Պուտինը ընդամենը 3 ժամ կմնա Երեւանում, բայց հայկական կողմն ակնկալում է, որ Հայաստանի ղեկավարի հետ կհասցնեն քննարկելլուծման սպասող կնճռոտ հարցերը` սկսած գազի գնի սպասվող 30-ից ավելի տոկոս բարձրացումից մինչեւ ռուս-վրացական սամանին՝ Վերին Լարսի անցակետում արտահանողների անծայրածիր հերթերը, որոնք, ինչպես արդեն տեղեկացրել ենք, գոյանում են ռուսական կողմի փաստաթղթային ստուգումների անհարկի ձգձգումներով: