SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 4-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչություն է դիմել Երևան քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Վրույր Մ-ն և հայտնել, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 18։00-ից մինչև 18։30-ն ընկած ժամանակահատվածում ոմն Արտակը, Թևոսը և Ռաֆոն Կոտայքի մարզի Գառնի գյուղից բռնություն գործադրելով՝ անհայտ համարանիշի GMC մակնիշի ավտոմեքենայով առևանգել են իրեն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վրույր Մ-ն հայտնել է, որ արդեն ավտոմեքենայի մեջ նշված անձինք ձեռքերով, ոտքերով, ինքնաձիգով և ատրճանակի բռնակով բազմաթիվ հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին, որից հետո տարել են իրեն անհայտ հասցե ու այնտեղ գտնվող խոզաբուծարանում ինքնաձիգի գործադրմամբ սպանության սպառնալիք հնչեցնելով՝ իրեն ստիպել են, որպեսզի մտնի կղանքով հորը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 6-ին, ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության ծառայողները ստացված օպերատիվ տվյալներով պարզել են, որ նշված հանցագործությունը կատարել են Երևանի բնակիչներ՝ 25-ամյա Ռաֆայել Ե-ն, 43-ամյա Թևոս Դ-ն և 25-ամյա Արտակ Դ-ն։
Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում