Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 5-ի նիստում որոշում կայացրեց Սուրեն Թովմասյանին նշանակել կադաստրի կոմիտեի ղեկավար: Սուրեն Թովմասյանն աշխատում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում՝ որպես դասախոս և գեոդեզիայի ամբիոնի վարիչ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Սուրեն Թովմասյանին նշանակել կադաստրի կոմիտեի ղեկավար»,- ասված է որոշման մեջ:
Նշենք, որ շաբաթներ առաջ այդ պաշտոնից հրաժարական էր տվել Սարհատ Պետրոսյանը: Նա հայտարարել էր, որ խնդիրներ ունի Քաղաքաշինության կոմիտեի ներկա եւ նախկին ղեկավարների հետ: