Երեկ, ինչպես հայտնի է, ձերբակալվեց 5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանը: Պարզվեց, որ վերջինս ձերբակալվել է Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանի քրեական գործի շրջանակներում նույն հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով:
Հիշեցնենք, որ, ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության, Վարուժան Մկրտչյանը Մարտի 1-ի գործով տուժողներից մեկին առաջարկել է ցուցմունքից հրաժարվել եւ դրա դիմաց գումար ստանալ։
Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով (Սուտ ցուցմունք տալու նպատակով վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելը, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից): Ի վերջո, «Ժողովուրդ»օրաթերթը փոքրիկ հետաքննություն իրականացրեց հասկանալու համար, թե ով է տուժողը, որին իբր փորձել են համոզել, որ ցուցմունքից հրաժարվի: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վերջինս Մարտի 1-ի գործով տուժող Վրույր Գաբրիելյանն է, որ ներկայումս ՃՈ դասակի հրամանատար է:
Եվ ահա, ինչպես հայտնի է «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում էր հայտնվել Մարտի 1-ի գործով մի շարք պաշտոնատար անձանց ցուցմունքները եւ հրապարակել էինք այդ ցուցմունքների մի մասը:
Ուստի հաշվի առնելով իրավիճակը, ներկայացնում ենք , թե ինչ ցուցմունք է տվել Վրույր Գաբրիելյանը մարտի 1-ի գործով, որ իբր նրան համոզել են ցուցմումքը հետ վերցնի: Ուսումնասիրելով ցուցմունքը այնտեղ որեւէ տող չկա Ռոբերտ Քոչարյանի, կամ այլ պաշտոնատար անձի մասին:
Մասնավորապես, ՃՈ դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանը Մարտի 1-գործով ցուցմունք է տվել եւ հայտնել է ՀՔԾ քննիչներին , որ ՀՀ ոստիկանություն ծառայում է 2005 թականից եւ ներկայումս զբաղեցնում է ՀՀ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի առաջին դասակի հրամանատարի պաշտոնը:
Վերջինս ՀՔԾ քննիչներին հայտնել է, 2008 թվականի մարտի 1-ին ժամը 5:30 գտնվել է տանը , երբ ՊՊԾ գնդից զանգահարել են եւ ասել են, որ տագնապ է: ՀՔԾ քննիչը հարցադրում է արել նշելով, թե Ազատության հրապարակում սեւ համազգեստով , դիմակավորված անձանց տեսել է, թե ոչ,եթե տեսել է,ապա ինչ գործողություններ են արել:
Ի պատասխան Վրույր Գաբրիելյանը հայտնել է, որ նման մարդկանց չի նկատել: ՀՔԾ քննիչի հարցադրումները այսքանով չեն սահմանափակվել վերջնիս ՃՈ պաշտոնատար անձից հետաքրքրվել է, թե արդյոք Երեւան քաղաքի վարչության պետի տեղակալ Սաշա Աֆյանը ՊՊԾ գնդում եղել է եւ անձնակազմին հրամաններ տվել է:
Ի պատասխան՝ Վրույր Գաբրիելյանը ցուցմունք տվել հայտնելով, որ Սաշա Աֆյանը ՊՊԾ գնդում չի եղել եւ իրենց հանձնարարական չի տվել եւ ըստ ՃՈ պաշտոնատար անձի իրենք Սաշա Աֆյանին այլ տեղ է տեսել:
Ստորեւ ներկայացնում ենք մարտի 1-ի գործով տուժող Վրույր Գաբրիելյանի ցուցմունքը , որտեղ որեւէ տեղ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր Պետրոսյանի կամ ոստիկանության որեւէ պաշտոնատար անձի նկատմամբ որեւէ ցուցմունք տրված չէ կամ որեւէ ուշագրավ տեղեկությունՀՔԾ քննիչին չի հայտնվում, ուստի հարց է առաջանուծ Վարուժան Մկրտչյանը կամ Արմեն Թավադյանը, ինչու պետք է ճնշեյին ՃՈ դասակի հրմանատարին,որ նա ցուցմունքը հետ վերցներ:Հուսանք այս հարցերի պատասխանը կտա քննությունը: