![](https://armlur.am/wp-content/uploads/2019/12/80778543_588407991985876_4282151178013245440_n.jpg)
Արդեն հայտնել ենք, որ այսօր կառավարության դիմաց են հավաքվել եզդի զինծառայող Արթուր Աջամյանի հարազատները, ում գտել էին մահացած դեկտեմբերի 2-ին դիրքերում։ Նրա հետ մեկ զինծառայող էլ վիրավոր է եղել։ Մահացած զինծառայողի հարազատները արդարություն էին պահանջում եւ հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ: Հիշեցնենք, որ զինծառայողների հարազատները ճանապարհ էին փակել:
Քիչ առաջ Նաիրի Սարգսյանը դուրս եկավ կառավարության շենքից և հայտնեց, որ երեք հոգի կարող են բարձրանալ վարչապետի մոտ: Այս պահին Փաշինյանն ընդունել զինծառայողի հարազատներին:
Մանրամասները՝ տեսանյութում