![](https://armlur.am/wp-content/uploads/2018/09/bako_sahakyan.thumb_.png)
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Սամվել Պողոսյանը նշանակվել է պաշտպանության բանակի միավորումներից մեկի հրամանատար՝ ազատվելով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնից:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Դավիթ Մանուկյանը նշանակվել է Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ: