Հայտնի է Արցախի համապետական ընտրությունների օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը հանդես է եկել հայտարարությամբ.

Հարգելի հայրենակիցներ,

Արցախի Հանրապետության Սահմանադրության 89-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հանրապետության նախագահի հերթական ընտրությունն անցկացվում է հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից 50 օր առաջ:

Սահմանադրության 109-րդ հոդվածի համաձայն Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է Հանրապետության նախագահի ընտրությունների հետ միաժամանակ:

Արցախի Հանրապետության օրենսգրքի 97-րդ հոդվածի 2-րդ մասով և 121-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ ընտրությունների օրվա մասին հաղորդագրությամբ՝ Արցախի Հանրային ռադիոյով և Հանրային հեռուստատեսությամբ հանդես է գալիս ԿԸՀ-ի նախագահը՝ քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 70 օր առաջ:

Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության և ընտրական օրենսգրքի վերոհիշյալ դրույթներով՝ Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունների օր է հայտարարվում՝ 2020թ. մարտի 31-ը, հիմք ընդունելով՝ ընտրական օրենսգրքի 97-րդ հոդվածի 3-րդ մասը:

Համապատասխան ընտրությունների քվեարկության օրը՝ 2020թ. մարտի 31-ը, հայտարարվում է ոչ աշխատանքային օր:




Լրահոս