Երեկ կառավարություն-ԱԺ հարցուպատասխանը սովորականից ավելի երկար տեւեց, եւ եթե նախկինում հարց տվողների քանակը 40-ն էր լինում, ապա երեկ գրանցվեց 52 պատգամավոր, եւ կրկին մեծամասնություն էր իշխող «Իմ քայլը» խմբակցությունը, եւ սա այն դեպքում, երբ վերջերս էր խմբակցությունը հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւտվելիրենց հուզող հարցերը:
Ընդ որում, հետաքրքիր է, որ իմքայլական պատգամավորները մասնավոր զրույցներում դժգոհում են իրենց գործընկերներից, ովքեր տալիս են այնպիսի հարցեր, որ կարող էին տալ նաեւ այլ վայրերում: Վաղուց, սակայն, սա արարողակարգ է դարձել, որին պատրաստվում են: