ՀԱՐՑ. Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք ստանալու համար ինչքա՞ն գումար պետք է վճարել:
Իրինա Պետրոսյան (39 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ի. Պետրոսյանի հարցին ի պատասխան՝ հայնտում ենք, որ ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքի տրամադրման համար գանձվում են հետեւյալ պետական տուրքերը եւ արտաբյուջետային վճարումները.
7-րդ աշխատանքային օրը հայերեն լեզվով տեղեկանք տրամադրելու դեպքում՝ 1 000 ՀՀ դրամ, ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված ՀՀ մշտական բնակության վայր չունեցող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ հայերեն լեզվով տեղեկանք տրամադրելու դեպքում՝ 16.000 դրամ:
Հայերեն-անգլերեն կամ հայերեն-ռուսերեն լեզուներով տեղեկանք տրամադրելու դեպքում, բացի այս վճարներից, գանձվում է եւս 5000 ՀՀ դրամ: Տեղեկանքի տրամադրման համար նախատեսված ընդհանուր 7 (կամ 10) աշխատանքային օրվա ժամկետը կարող է կրճատվել դիմումատուի ցանկությամբ համապատասխան վճարումներ կատարելու դեպքում ՝ըստ օրերի.
– երկուաշխատանքային օրվա ընթացքում՝ 12 000 ՀՀ դրամ,
-երրորդ աշխատանքային օրը՝ 8 000 ՀՀ դրամ,
– հինգերորդ աշխատանքայինօրը՝ 5 000 ՀՀ դրամ:
Նշենք, որ տեղեկանք տրամադրելու ժամկետի կրճատման համար նախատեսված վճարումները չեն ներառում վերընշված եւ հայերեն-անգլերեն (կամ հայերեն-ռուսերեն) տարբերակով տեղեկանքի տրամադրման համար նախատեսված վճարումները:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ տեղեկանքը տրամադրվում է դիմում ներկայացնելուց հետո՝ 7-րդ աշխատանքային օրը: ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված, ՀՀ-ում մշտական բնակության վայր չունեցող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ տեղեկանքը տրամադրվում է 10-րդ աշխատանքային օրը:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:
Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: