Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ եղանակային պայմաններից ելնելով՝ փետրվարի 12-ից փակ է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածը, ինչի պատճառով Սիսիանում բնակվող 9 պացիենտներ չեն կարողանում Գորիսի բժշկական կենտրոնում ստանալ հեմոդիալիզի ծառայություն:
✅Հարցը կարգավորվել է առողջապահության նախարարության կողմից և պացիենտներն անհրաժեշտության դեպքում բժշկական ծառայությունը կարող են ստանալ Վայքի և Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոններում:
✅Նշենք նաև, որ հարցի վերաբերյալ նախարարությունն անմիջական կապի մեջ է Գորիսի ԲԿ-ի հետ: