Հենրիխ Մխիթարյան․ Մոուրինյոն կարիերայիս ամենաբարդ մարզիչն է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազգային հավաքականի եւ իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը КраСава-ին տված հարցազրույցում հիշել է «Մանչեստեր Յունայթեդում» անցկացրած տարիներն ու խոսել նաեւ թիմի պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինիոյի մաիսն․

«Ժոզեն բնավորությամբ հաղթող է։ Նրան չէր հետաքրքրում ոչինչ, ինչպես ես խաղացել, ինչ ես արել, նրան միայն հետաքրքիր էր հաղթանակը։ Կարող եմ ասել, որ նա կարիերայիս ամենաբարդ մարզիչն էր, նրա հետ բարդ էր աշխատելը ու եղել են նաեւ տարաձայնություններ, կոնֆլիկտներ, սակայն դա չի խանգարել մեր համատեղ տիտղոսներ նվաճելուն։ Մի անգամ Մոուրինյոն ինձ ասաց, որ իրեն քննադատում են մամուլում իմ պատճառով։ Ես նրան ասացի, որ դիտավորյալ ոչինչ չեմ անում։ Խաղերից հետո Մոուրինյոն ինձ միշտ ասում էր, որ պետք է շատ աշխատեմ։ Հենց դրանից էլ սկսվեց ամեն ինչ։ Ես մտածում էի, որ այլեւս ոչինչ չունեմ անելու «Յունայթեդում», որովհետեւ աշխատում եմ շատ օգնում եմ թիմին, խփում եմ գոլեր ու կատարում գոլային փոխանցումներ, սակայն ինչ-որ մեկը կրկին դժգոհ է»,-ասել է մեր հավաքականի ավագը։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեստեր Յունայթեդում» է հանդես եկել 2016-ից 2018 թվականներին։

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս