ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախի քննչական կոմիտեն ընթացք տվեց. Մասիս Մայիլյանի հետ միջադեպի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում մարտի 6-ին Armlur.am լրատվական կայքի ներկայացուցիչների հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Ինչպես հայտնի է, այդ օրը Արցախի Ասկերան քաղաքում ընթանում էր նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի եւ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հանդիպումը բնակիչների հետ:

Եվ ArmLur.am-ը փորձել էր մի քանի հարցեր ուղղել նախագահի թեկնածուին, սակայն ընթացքում նա որոշեց կիսատ թողնել մեր հարցազրույցը, իսկ նրան ուղեկցող ազգականն էլ ձեռքով փակեց տեսախցիկը՝ խոչընդոտելով մեր աշխատանքը: Եվ, ահա, մեր հրապարակումից հետո քննադատական հայտարարությամբ հանդես եկավ նաեւ «Մեդիա պաշտպան» կազմակերպությունը, իսկ Քննչական կոմիտեի կողմից էլ արդեն նյութեր են նախապատրաստվում:

Եվ ուշագրավ է, որ միջադեպից մի քանի օր անց Մասիս Մայիլյանն իր պաշտոնական էջում գրառում կատարեց՝ ափսոսանք հայտնելով միջադեպի կապակցությամբ, սակայն նաեւ առիթը բաց չթողեց մեզ մեղադրելու կողմնապահության կամ ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ: Սակայն եւս մեկ անգամ ընդգծենք՝ մենք կատարում ենք մեր աշխատանքը՝ անկախ նրանից՝ այն ում կարող է դուր գալ կամ չգալ:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս