Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը տեղափոխվեց՝ առաջատար առաջնությունները ավարտին հասցնելու անհրաժեշտության պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին ընթանում է ՈՒԵՖԱ-ի ու կազմակերպության անդամ 55 ասոցիացիաների նախագահների մասնակցությամբ օլնլայն վիդեոկոնֆերանսը, որտեղ կոնֆերանսի մասնակիցները որոշում են ՝ եվրոպական ֆուտբալային առաջնությունների ապագան։

Իսպանական Marca-ն տեղեկացնում է, որ կոնֆերանսի անդամները որոշում կայացրին այս ամռանը կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը տեղափոխել 2021 թվականի ամառ

։Ըստ աղբյուրի ՝ նման որոշում է կայացվել հանուն նրա, որ եվրոպական թոփ 5 առաջնությունները, Չեմպիոնների լիգան եւ Եվրոպա լիգան հնարավոր լինի հասցնել ավարտին։ Այսպիսով, ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը կմեկնարկի 2021 թվականի հունիսի 11-ին եւ կավարտվի նույն թվականի հուլիսի 11-ին։

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս