ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Այդ մարդիկ գալիս են ռևանշ անելու». պաշտպանության հանձնաժողովի նախկին նախագահի բացահայտումները Մասիս Մայիլյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որքան մոտենում են Արցախում մարտի 31-ին կայանալիք նախագահի եւ խորհրդարանական ընտրությունները, այնքան այնտեղ կրքերը թեժանում են: Ինչպես հայտնի է, թեկնածուները 14-ն են եւ տարբեր հարցումների համաձայն, առաջատար են համարվում Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն ու արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը: Սակայն սխալված չենք լինի, եթե ասենք, որ վերջինս ֆավորիտ է ավելի շատ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի աջակցության շնորհիվ:

Սակայն հենց սկզբից նրանց միությունն ու համագործակցությունը զարմացրել է բոլորին, քանի որ շատերն են խոսում եւ փաստում այն մասին, որ հնարավոր չէր պատկերացնել Արցախի հերոս, պատերազմի ուղի անցած Սամվել Բաբայանին Մասիս Մայիլյանի կողքին, որը պատերազմին մասնակցություն չի ունեցել: Այդ փաստից զարմացել էր նաեւ Արցախի 1990 թ. ընդհատակի կենտրոնական շտաբի հետախուզության պետ, 1992-1995թթ ԼՂՀ գերագույն խորհրդի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Վալերի Բալայանը, որը իր ակտիվ մասնակցությունն է ունեցել արցախյան պատերազմին եւ շատ լավ է ճանաչում բոլոր թեկնածուներին:

Մանրամասները՝ տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան

Արցախ




Լրահոս