Հայաստանում մարտի 16-ից սկսված արտակարգ դրություն է եւ դրանով պայմանավորված ամեն կերպ փոքրացվել է քաղաքացիների շփումը պետական համակարգի ներկայացուցիչների հետ։ Նման հայտարարություն է եղել նաև Հայփոստի կողմից, ովքեր հայտարարել են, թե թոշակներն ու նպաստներն իրենք կառաքեն շահառուների բնակարաններ։ Եվ ահա, այսօր արմլուր լրատվականը եղել է Արագածոտնի մարզում և տեղում նկարահանել է, թե ինչպես են հայ փոստի աշխատակիցները տուն առ տուն բաժանում սոցիալական անապահով ընտանիքների նպաստները’ պահպանելով հիգենիայի բոլոր կանոնները:
Մանրամասները տեսանյութում:
Հովսեփ Հովսեփյան
Արագածոտնի մարզ