Սուրբ Սարգիս մատուռի մոտակայքում ավտոմեքենան կախվել է դեպի մոտակա ձորակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 4-ին, ժամը 03։59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Գուգարք գյուղի Սուրբ Սարգիս մատուռի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել։

ԱԻՆ տեղեկատվության համաձայն, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Սբ. Սարգիս» մատուռի մոտակայքում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գևորգ Ս.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի մոտակա ձորակը։ Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված։




Լրահոս