Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ սահմանային հսկիչ կետերում շուրջօրյա հերթապահություն իրականացնող արտակարգ իրավիճակների պետական ծառայության ստորաբաժանումների կողմից, նոր կորոնավիրուսի վարակի տարածումը կանխարգելող համալիր միջոցառումների շրջանակներում, ապրիլի 1-ից իրականացվում են լրացուցիչ կանխարգելիչ գործողություններ:
Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն մուտք գործող բոլոր տրանսպորտային միջոցները (մարդատար և բեռնատար) «Աղավնո», «Խնձորեսկ» և «Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետերում ենթարկվում են պարտադիր ախտահանման:
Ապրիլի 4-ին և 5-ին ախտահանվել է ընդհանուր թվով 244 տրանսպորտային միջոց: