Հայտնի է, թե Ոստիկանության որ բաժանմունք են մտել ԱԱԾ աշխատակիցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային բաժանմունքներից մեկը, որտեղ աշխատակիցների ելումուտը ԱԱԾ-ականների կողմից դադարեցվել է։ ԱԱԾ ծառայողները չեն թողնում ոստիկանության բաժանմունքի շենքից դուրս գան բաժանմունքի պետը, տեղակալը և քրեական հետախուզության խմբի ավագ օպերլիազորը։

ArmLur.am-ի տեղեկություններով` Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք են մտել: Ներկա պահին ոչ ոք չի հասկանում` ինչ է կատարվում շենքում: Նշենք, որ Ոստիկանության շենքն ամբողջությամբ շրջափակված է, և ոչ ոք չի կարողանում ներսուդուրս անել:




Լրահոս