Վարդենիսում 70 մարդ ինքնամեկուսացած է. առաջին վարակակիրն այցելել է նաև վարսավիրի տուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այսօր տեղեկացրեց, որ մարզում առկա է կորոնավիրուսով վարակվածության 10 դեպք: Արդեն ArmLur.am-ի հետ զրույցում մարզպետը հայտնեց, որ նոր 9 դեպքը կրկին գրանցվել է Վարդենիս քաղաքի բնակիչների մոտ և կապ ունեն առաջին վարակակրի հետ:
Ինչպես հայտնի է, առաջին վարակակիրը պոլիկլինիկայի բժշկուհի է, ում շփման լրջանակը շատ մեծ է:

Մարզպետը մեզ հետ զրույցւմ հայտնեց, որ պոլիկլինիկան այժմ չի աշխատում: Անդրադառնալով այն լուրերին, թե պոլիկլինիկայի աշխատակիցը նաև գեղեցկության սրահ է գնացել, նա նշեց. «Գեղեցկության սրահ չի կարող գնալ, որովհետև չի աշխատում, սակայն այցելել է վարսավիրի տուն», – նշեց նա, հավելելով, որ 70-ից ավել մարդ ինքնամեկուսացած են:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս