«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստն ավարտվեց։ Նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրուցեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք նիստի ընթացքում խոսվել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերի մասին՝ «Սերժի մնացորդներից» ազատվելու առումով։ Սիմոնյանը սակայն միանշանակ պատասխան չտվեց այդ հարցին։
«Մաքրման պրոցեսն անընդհատ ընթանում է։ Քրեական գործերը, հետախուզման մեջ գտնվող մարդիկ դրա ապացույցն են և առաջիկայում ավելի շատ ականատես կլինենք նման բաների», – նշեց նա։
Հավելենք, որ վաղը Ազգային ժողովում տեղի է ունենալու արտահերթ նիստ և այսօր տեղի ունեցած ՔՊ նիստում նաև այդ հարցին է անդրադարձ եղել։